Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Մյուռոնը զորացնում է ազգին՝ արիությամբ դիմագրավելու փորձությունները»

«Մյուռոնը զորացնում է ազգին՝ արիությամբ դիմագրավելու փորձությունները»
30.10.2025 | 11:01

«Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, եւ անվախ՝ թշնամիներից»»:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ